Սկանդինավիայի շատ բնակիչներ լրջորեն են վերաբերվում իրենց կանաչ տանիքներին: Նման տանիքներ ձևավորելու ավանդույթը ձևավորվել է վաղուց:
Թվում է, թե այդ ավանդույթը չի էլ պատրաստվում զիջել իր դիրքերը: Սկանդինավիայի բնակիչները անգամ տարեկան մրցույթ են հայտարարում կանաչի տանիքի լավագույն նախագծի համար, որը կազմակերպում է Սկանդինավիայի կանաչ տանիքների ասոցիացիան:
Սակայն սկանդինավցիների կողմից իրենց տներին կանաչ տանիքներ տեսնելու նման սերն ունի մի շարք պատճառներ: Այդպիսի տանիքը ոչ միայն ունի յուրահատուկ տեսք, այլև մեծ առավելություններ է պարունակում ֆինանսական ու բնապահպանական տեսանկյուններից. կանաչ բուսականությամբ տանիքը ներծծում է անձրևաջուրը, ցուրտ եղանակին նվազեցնում ջեռուցման ծախսերը, ծառայում է ավելի երկար, ինչպես նաև որպես հավելյալ մեկուսացում, հաղորդում է Fullpicture.ru-ն: