Ուկրաինան հաստատել է իր մասնակցությունը Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին: Այս մասին հայտնում է ուկրաինական UA:PBC հեռուստաալիքը։
Նշենք նաև, որ մինչ օրս «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում իրենց մասնակցությունն են հաստատել շուրջ 15 պետություններ, դրանց թվում են Ալբանիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան և Իսպանիան։
Մրցույթն էլ այս տարի լինելու է հոբելյանական. այն անցկացվելու է 20-րդ անգամ, իսկ մասնակիցներին հյուրընկակելու է Երևանը՝ Մալենայի հաղթանակից հետո:
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։