«Լասկովիյ մայ» խմբի երգերի հեղինակ Կուզնեցովը ստեղծագործությունների իրավունքները փոխանցել է Շատունովի այրուն
Advertisement 1000 x 90

«Լասկովիյ մայ» խմբի երգերի հեղինակ Կուզնեցովը ստեղծագործությունների իրավունքները փոխանցել է Շատունովի այրուն

Հայտնի «Розовый вечер» եւ «Белые розы» հիթերի ստեղծող Սերգեյ Կուզնեցովը ստեղծագործությունների իրավունքները փոխանցել է «Լասկովիյ մայ» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին։ Այս մասին կոմպոզիտորը պատմել է NGS.-ին տված հարցազրույցում, որպեսզի դրանք դատարանը կրկին չտանի։

«Յուրան այլեւս մեզ հետ չէ, բայց կա նրա կինը՝ Սվետլանան: Նախ՝ նա ժառանգորդ է, երկրորդ՝ ապահովագրվելու համար նրա հետ պայմանագիր եմ կնքել, ըստ որի՝ այժմ երգերի նկատմամբ իմ բոլոր իրավունքները փոխանցում եմ նրան։ Նույն պայմանագիրը, ինչ ես կնքել եմ Շատունովի հետ», – հայտնել է Կուզնեցովը:

Ավելի վաղ Յուրի Շատունովի բողոքներից հայտնի էր դարձել, որ պրոդյուսեր Անդրեյ Ռազինը սպառնացել է «փոշիացնել նրան» եւ խմբի երգերը վաճառել Ուկրաինայի անանուն ընկերության։