Հայկական կողմը չի համաձայնվում Ադրբեջանի նախապայմանին, դրա համար էլ Ադրբեջանը ճնշումներ է գործադրում. Մովսես Հակոբյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Հայկական կողմը չի համաձայնվում Ադրբեջանի նախապայմանին, դրա համար էլ Ադրբեջանը ճնշումներ է գործադրում. Մովսես Հակոբյան. pastinfo.am

Ադրբեջանը ուզում է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, դրա համար է ագրեսիվացել:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյան:

Ըստ նրա՝ հայկական կողմը չի համաձայնվում Ադրբեջանի որևէ նախապայմանի, դրա համար էլ Ադրբեջանը ճնշումներ է գործադրում:

Իսկ թե կոնկրետ ի՞նչ նախապայմանը չի կատարում հայկական կողմը՝ ԳՇ նախկին ղեկավարը պարզաբանեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ և 5-րդ կետերը: Նշենք, որ 4-րդ կետը վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը՝ 5 տարի ժամկետով, որն ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։ Իսկ 5-րդ կետը վերաբերում է խաղաղապահ կենտրոնի ստեղծմանը։

Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել էր ադրբեջանական բանակին «պատրաստ լինել Հայաստանի կողմից հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական զսպմանը», ինչից հաջորդեց ադրբեջանական կողմի սադրանքներն Արցախում:

Արդյո՞ք կապ տեսնում է Ադրբեջանի ՊՆ նախարարի և Ադրբեջանի ԶՈՒ-ի երեկվա ագրեսիվ գործողությունների միջև, Մովսես Հակոբյանն ասաց.

«Կապը ուղղակի է»,-ասաց նա:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ իրավիճակը լարվել է Արցախում: Ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են ռազմական սադրանքի՝ փորձելով մի քանի հատվածներից հատել շփման գիծը, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Արցախի Հանրապետության ՊԲ-ի հաղորդմամբ՝ այսօր ևս իրավիճակը շարունակում է լարված մնալ:

pastinfo.am



Նման նյութեր