Ամերիկյան Կենտուկի նահանգում ավելի քան 30 մարդ է զոհվել, հարյուրավոր քաղաքացիներ անհետ կորած են համարվում վերջին տասնամյակի ամենից հզոր հեղեղումների պատճառով:
Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Հեղեղների պատճառն անցյալ շաբաթվանից սկսած հորդառատ անձրևներն են:
Մի քանի ժամվա ընթացքում Կենտուկիի գետի մակարդակը հասել է աղետալի չափսի՝ 6 մետրի:
Նշվում է նաև, որ 12 հազար տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ջրի տակ են անցել հարյուրավոր տներ և հաստատություններ: