
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, Երևան քաղաքում՝ օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-7-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`օգոստոսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-7-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ին կնվազի 6-8 աստիճանով: