Փոքրիկ Մարիան այսօր առաջին անգամ լսել է ծնոնղների ձայնը։
Մարիան լսել է Առողջապահության նախարարության ծրագրի` Ականջի խխունջի պատվաստման (կոխլեար իմպլանտացիայի) և արհեստավարժ մասնագետների շնորհիվ։
4 տարվա ընթացքում լիարժեք լսելու հնարավորություն է ստացել 51 երեխա։
«Մասնագետներն ասում են՝ բնական է. առաջին արձագանքը կարող է արտահայտվել վախի, զարմանքի, լացի կամ ժպիտի ձևով», – նշում են Առողջապահության նախարարությունից։