Աչքերը հազարավոր բառերի փոխարեն կարող են խոսել առողջական վիճակի մասին։ Marketium.ru կայքը ներկայացրել է այն 8 նշանները, որոնք վկայում են օրգանիզմում առկա խնդիրների մասին։
Անորոշ տեսողություն։ Եթե ձեր աշխատանքը կապված է համակարգչի հետ, հաճախ կարող եք բախվել այս խնդրին։ Եթե տեսողությունը «մթագնում է», խնդիրը համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելն է։ Աչքերին հաճախ հանգիստ տվեք՝ տհաճ զգացողություններից խուսափելու համար։
Երկար չհեռացող բշտիկ։ Սա անհարմարություն, նաև ցավ է առաջացնում աչքերի շրջանում։ Սովորաբար դրանք անհետանում են մի քանի օրերի ընթացքում։ Եթե այն չի անհետանում 2-3 ամսվա ընթացքում, ապա կարող է վկայել լուրջ առողջական խնդիրների մասին։
Պատկերների երկակիություն, աղոտ տեսողություն կամ տեսողության կորուստ։ Անհապաղ դիմեք բժշկի։ Այս նշանները կարող են վկայել կաթվածի մասին։
Դեղնություն։ Կարող է վկայել լեղապարկի և լյարդի հետ կապված խնդիրների մասին։
Կույր բիծ։ Սա հաճախ ուղեկցվում է գլխացավով կամ միգրենով։ Եթե զգացել եք սա, անհապաղ դիմեք բժշկի օգնությանը։
Հոնքերի շրջանում մազաթափություն։ Մազերը կարող են թափվել տարբեր պատճառներով՝ սթրես, վիտամինների պակաս, գենետիկ նախատրամադրվածություն։ Եթե թափվում են հոնքերի մազերը, ապա սա կարող է վահանաձև գեղձի հետ կապված խնդիր լինել։
Այտուցվածություն աչքերի շրջանում։ Սրա հիմնական պատճառն էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներն են:
«Մթագնած» տեսողություն դիաբետի դեպքում։ Դիաբետով տառապող անձանց շրջանում մեծ է տեսողության հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը։ Մասնավորապես, շատերի դեպքում հանդիպում է ռետինոպաթիա, որը կարող է կուրության հանգեցնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը