Իլոնն ավելիին է հասել, քան իր եղբայրներն ու քույրերը. Մասկի հայրը` որդու մասին
Advertisement 1000 x 90

Իլոնն ավելիին է հասել, քան իր եղբայրներն ու քույրերը. Մասկի հայրը` որդու մասին

Ավստրալական ռադիոյին տված հարցազրույցում 76-ամյա Էրոլ Մասկը խոստովանել է, որ հպարտություն չի զգում իր որդու՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

«Տեսնում եք, մեր ընտանիքը շատ բաներ է անում, և դա երկար ժամանակ է»,- բացատրել է Իլոն Մասկի հայրը: «Մենք հանկարծ չսկսեցինք ինչ-որ բան անել»: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ Իլոնն ավելիին է հասել, քան իր եղբայրներն ու քույրերը։ «Մենք միասին շատ բան ենք տեսել և արել։ Բայց Իլոնը, ինչ-որ կերպ, իսկապես գերազանցեց այդ ամենը»:

Էրոլ Մասկը ձեռնարկատեր է Հարավային Աֆրիկայից: Նախկինում նա Զամբիայի զմրուխտի հանքի համասեփականատերն էր, որը գտնվում է Տանգանիկա լճի մոտ։ 2022 թվականի հուլիսին նա The Sun-ին ասաց, որ երկրորդ չպլանավորված երեխան է ունեցել իր խորթ դստեր՝ 35-ամյա Յանա Բեզույդենհաութի հետ։

shantnews.am



Նման նյութեր