7 հայտնիներ, որոնք հրաժարվել են հոլիվուդյան փառքի խճուղու աստղից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

7 հայտնիներ, որոնք հրաժարվել են հոլիվուդյան փառքի խճուղու աստղից

  1. Մադոննա

Չնայած այն բանին, որ հոլիվուդյան փառքի խճուղում աստղին նոմինացնելու նախաձեռնողը եղել է քննադատների խումբը, Մադոննան հրաժարվել է նոմինացիայից և մինչ օրս չի բացատրել հրաժարման պատճառը:

  1. Ուիթնի Հյուսթոն

Դեռ 1995 թվականին՝ «I will always love you» երգից հետո Հյուսթոնը պետք է արժանանար աստղի, սակայն նրա ներկայացուցիչները չեն դիմել Առևտրական պալատին՝ նշանակելու համար միջոցառման օրը: Հյուսթոնի մենեջերը հարցազրույցներից մեկում ասել է, որ «նա չի ցանկացել, որպեսզի իր անվան վրայով քայլեն»:

  1. Բրյուս Սփրինգսթին

Բրյուսը համաձայնել է ունենալ աստղ փառքի խճուղում, սակայն այդպես էլ չի ստացել, քանի որ չի այցելել արարողությանը: Արդյունքում՝ կոմիտեն, որը պատասխանատու է ընթացակարգի համար, որոշել է, որ աստղը պետք է պարտադիր ներկա լինի պարգևատրման ժամանակ: «Մենք այն կոչում ենք Սփրինգսթինի կանոն»,- հարցազրույցներից մեկի ժամանակ կատակել է փառքի խճուղու պրոդյուսեր Անա Մարտինեսը:

  1. Ջուլիա Ռոբերթս

2019 թվականին Ջուլիա Ռոբերթսն արժանացավ աստղի, որը կարող էր հայտնվել խճուղում 2020 թվականին, սակայն նա մերժել է այդ առաջարկը: Նրա համար միևնույն է՝ ունի՞ նա այդ փոքր աստղը Հոլիվուդում, թե՞ ոչ:

  1. Դենզել Վաշինգթոն

Չնայած որ հանրահայտ դերասանն իրապես արժանի է աստղի, նա, երևում է, այդքան էլ դրանում հետաքրքրված չէ: Նա այդպես էլ չի նշանակել արարողության օրը: Այնպես որ, աստղը դեռ սպասում է Վաշինգթոնին:

  1. Ջորջ Քլունի

Եվս մեկ անուն, որը չեք գտնի փառքի խճուղում: Եվ դրա պատճառն այն չէ, որ նա նոմինացված չի եղել, պատճառն այն է, որ Քլունին նույնպես արարողության օր չի նշանակում:

  1. Փրինս

Դարի հիթերից մեկի՝ «Purple Rain»-ի կատարողն աստղի է նոմինացվել դեռ 90-ականներին, և արարողությունը պետք է տեղի ունենար տասնամյակի վերջում, որպեսզի համընկներ երգչի վերջին ալբոմի՝ «1999»-ի անվան հետ: Սակայն, ըստ Անա Մարտինեսի խոսքերի, Փրինսը մերժել է առաջարկը՝ ասելով, որ իր ժամանակը դեռ չի եկել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը