«Երկու օր առաջ զրուցում էի 44-օրյա պատերազմում զոհված հերոսի հոր հետ․.․». Մարգարիտ Եսայան
Advertisement 1000 x 90

«Երկու օր առաջ զրուցում էի 44-օրյա պատերազմում զոհված հերոսի հոր հետ․.․». Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը գրում է.

«Երկու օր առաջ զրուցում էի 44-օրյա պատերազմում զոհված հերոսի հոր հետ․.․ Զրույցը այսօր կդիտեք, իսկ մինչ այդ երկու նկատառում էս պատերազմական ֆոնին․․

Հարցնում եմ՝ ձեր որդին զոհվեց, որդի եք կորցրել․․

Ասում է ՝ հա, որդիս զոհվեց, բայց թոռներս կան, բայց

ՀՈՂԸ կորցրինք, ՀՈՂԸ, այ էդ ա ափսոս, էդ ա վատը․․․

Ասում եմ՝ կարծես էլի հարձակվել են, էլի պատերազմ է․․

Ասում է՝ կհարձակվեն, որովհետեւ գերագույն գլխավոր հրամանատար չկա․․ Ո՞ւր ա․․․ Դրան պետք ա բռնել եւ չոր-չոր թրաշել․․. ես կանեմ․․․

Ասում եմ, բա ոնց ա լինելու էս ամեն ինչի վերջը․․

Ասում է՝ ես իմ թոռանը, ում հայրը զոհվեց հայրենիքի համար, ով էսօր 3 տարեկան դարձավ ոչ թե շոկոլադ եմ առնում, այլ՝ ԶԵՆՔ․․. Ինքը մանկուց պետք է իմանա զենքը ինչ է․․․

Զենքով պետք է պահենք ՀՈՂԸ․․․

Ասում է՝ ԿՊԱՀԵՆՔ․․

Չգիտեմ, ․․․․ամաչում էի այս փոքրամարմին մարդու հոգու հզորությունից, հավատից, ուժից, ոգու անմահությունից․․..

Կդիտեք այսօր ․․lievnews.am»:



Նման նյութեր