Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ օգոստոսի 4-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի տարածած հաղորդագրությունից, սրբազան հորը դիմավորել է հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը, ում ուղեկցությամբ էլ հոգևորականներն այցելել են բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:
Թեմի առաջնորդն աղոթք է հնչեցրեց վիրավորների առողջության համար, մաղթել շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին նվիրյալ ծառայության համար:
Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին է փոխանցել նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: