Մի քիչ երկար կգրեմ այս խառնակ ժամանակներում, բայց ներող, կարծում եմ սա շատ կարևոր է:
Մինչ մեր հիմիկվա խդիրներին անցնելը, գնանք պատմության ծոցը:
6-րդ դարում Բյուզանդիայի Հոստինանոս կայսրը որոշում է օրենսդրությունը կարգավորել, դրա համար հանձնաժողով է ստեղծում, որի վրա երկար աշխատելուց հետո նոր կարգավորված օրենսդրություն է մշակում՝ Հուստինիանոսի Կոդեքսը: Այդ Կոդեքսը ժամանակակից օրենսդրության հիմնաքարն է:
Ուրեմն, Կոդեքսում երկու նովելներ՝ իմա հեդվածներ, նվիրված են մեզ՝ հայերիս:
NOVELLA XXI-ում ասված է, որ ՛՛Հայաստանը զուրկ է օրենքներից ու կիրառում է բարբարոս սովորույթներ՛՛: Իսկ այդ ժամանակներում Սիրիայի Հակոբ Յեդեսացին Sermo Adversus Armenos ճառում ավելի է հստակեցնում վիճակն, ասելով. ՛՛Հայաստանի ժողովուրդներն աշխարհի սկզբնավորումից ի վեր ապրել են առանց օրենքի՛՛, իսկ Բյուզանդիայի պատրիարք Ատտիկոսը Հայոց կաթողիկոսին գրված նամակում ասում է. ՛՛Բազում գոհութիւն Աստուծոյ մատուցանեմք յաղագս քո բարեհամբաւութեանդ ի մեջ այդպիսի բարբարոս ազգի…՛՛:
Հույներն ու լատինացիները բոլոր ժողովուրդներին բարբարոս էին անվանում, սակայն ես մեջբերել եմ իրավական փաստաթղթից հատված, որտեղ ՛՛բարաբրոսի՛՛ տակ հասկանում են ոչ օրենքով ապրող ազգեր: Պատրիարքն էլ էր այդ տրամաբանությամբ գրել իր նամակը:
Մինչ հիմիկվա վիճակին անցնելը մի թռուցիկ տեղեկանք: Ուրեմս, Հին Հռոմը բարբարոս քաղաքից քաղաքակրթության օրրան, հետագայում կայսրության է վերածվել հարաբերությունները օրենքներով կարգավորելու շնորհիվ:
Դեռևս մ.թ.ա. 450 թվականին ծանրագույն դեբատների ու դեմարշների պայմաններում պլեբեյները կարողացան պատրիկներին ստիպել ընդունել Leges duodecim tabularum-ը, այսինքն 12 տախտակները, որոնք կարգավորում էին քաղաքացիների միջև հարաբերությունները՝ ընտանեական, սեփականության, ժառանգության, առևտրական հարաբերություններն և քրեական հանցագործությունների տարբերակումներն ու պատիժները: Նաև հավասարեցնելով պատրիկների ու պլեբեյների իրավունքները:
Հին հռոմեացիք՝ հոռոմները, մինչ այդ երկու կարևոր հարց էլ էին լուծել՝ ընտրությունների միջոցով սենատ ձևավորել՝ դրանով որոշումների ընդունման մեխանիզմները ստեղծելով ու լեգիտիմ կառավարիչներ ընտրել՝ կոնսուլներ: Ուշադրություն, մեր մ.թ.ա. V դարում, ջոկում եք, ու ինչ արդյունքների են դրանցով հասել:
Հիմա գանք մեր տխուր ժամանակներին ու մեր դժբախտ երկրին: 12 Տախտակներից 2.500 տարի անց, անգամ սեփականության անձեռնմխելիության իրավունքի դեռ կարգավորված չէ, որը խաղարկելով՝ ՛՛՛քյաբաբ առ քյաբաբ ժողովրդին վերադարձնելու՛՛ խոստումը, 2018 թվականին զավթվեց ու հետագայում ավերվեց պետությունը ու հիմա ՛՛հեղափոխական թիմը՛՛ յուրացնում է բոլոր ՛՛քյաբաբները՛՛, հիմք ստեղծելով հաջորդ հեղափոխության ու սեփականության վերաբաշխման համար, այսինքն մի նոր Բոլոլա է սպասվում ապագայում: Հիշեցնեմ, եթե չկա սեփականության անձեռնմխելիության իրավունք, ապա չկան նաև մյուս իրավունքները, որովհետև դա բոլոր իրավունքների հիմքն է:
Բայց դա ամենը չէ, 2018-ին իշխանությունը բռնազավթած շառլատանների դեմ պայքարի համար ձևավորվում է ՛՛Դիմադրության Շարժում՛՛, որը ոչ միայն ՛՛հեղափոխական քյաբաբները՛՛ խլելու խոստումներ է տալիս, այլ անգամ չի կարողանում ՛՛Որոշումների Կայացման՛՛ հանրության համար լեգիտիմ մեխանիզմներ ստեղծել անգամ սահմանափակ թվով դիմադրողականների շրջանակում՝ ովքեր են դիմադրում, ոնց են ղեկավար դիմադրողներին ընտրում, ովքեր են ընտրում, ոնց են որոշում կայացնում, ինչ հիմքով, ով ինչի համար է պատասխանատու և այլն: Այսինքն, չկարողանալով կարգավորել հարաբերությունների կանոններ, մեր պապերի բարբարոս սովորույթների շարունակականությունն են ապահովում:
Այն, ինչը Հռոմում 2500 տարի առաջ կարողացել են կարգավորել, 2500 տարի հետո նարկայիս Հայաստանում չի կարգավորվում:
Հայաստնը կարող է այս վիճակից դուրս գալ այն դեպքում, երբ որևէ մի երրորդ ուժ՝ իմա մարդկանց խումբ, ի հայտ գա, որը կարողանա հենց իր ներսում հարաբերությունները կանոնակարգել, հենց իր ներսում որոշումների ընդունման լեգիտիմ մոխանիզմներ ստեղծել, ինչպես Հիմ Հռոմում, ու այդ օրինակը տարածել ողջ երկրի վրա: Գուցե անգամ կարողանանք ոչ միայն պետություն, այլև քաղաքակրթություն ստեղծել ու օրինակ լինել մեր հարևան բարբարոս ազգերի համար:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից