ՌԴ Իվանովոյի շրջանում գտնվող Նիկոլո-Շարտոմսկի վանքի գիշերօթիկ դպրոցը հայտարարել է աշակերտների հավաքագրում, որոնք կպատրաստվեն որպես Քրիստոսի մարտիկներ: Այս մասին հաղորդվում է հաստատության կայքում, փոխանցում է Gazeta.ru-ն։
Ուսումնական հաստատությունում ծնողներին առաջարկվում է իրենց երեխաներին հոգեւորական դարձնել։
«Մեր դպրոցը ստեղծվել է օրհնությամբ և կոչված է կրթելու իսկական երիտասարդներ, ապագա մարտիկներ՝ քրիստոնյա, երկրային և երկնային Հայրենիքի պաշտպաններ՝ կռվող և՛ հոգևոր մարտի դաշտում, և՛ երկրային դաշտում»,-ասվում է վանքի գիշերօթիկի կայքում։
Նաև հաստատության կայքում նշված է, որ դպրոցի նպատակն է կրթել ուղղափառ աշխարհայացք ունեցող մարդու ողջ անհատականությունը: Գիշերօթիկ դպրոցը սովորեցնում է կարգապահություն և հնազանդություն: