
Այս պահին /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ ճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածում՝ 17.5 կմ, կապալառու կազմակերպությունը՝ «Ոսմար» ՍՊԸ-ն, տեղադրում է ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը եւ հիմնադրամի ինժեներները տեղում հետեւում են աշխատանքների ընթացքին։