Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը՝ իր Snap երգով, «Եվրատեսիլի» յութուբյան ալիքի հուլիս ամսվա ամենադիտված տեսանյութերի լավագույն 20-յակում է։ Այս մասին տեղեկանում են մրցույթի պաշտոնական ալիքի ամենամսյա հաշվետվությունից։
Ռոզան զբաղեցնում է միանգամից երկու հորիզոնական։ Նրա՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչի ելույթը 17-րդ հորիզոնականում է, իսկ Snap-ի պաշտոնական տեսահոլովակը՝ 9-րդում։
Չորրորդ հորիզոնականում «Եվրատեսիլ 2022»ին Ուկրաինայի ներկայացուցիչ Kalusu Orchestra խմբի եզրափակիչ ելույթն է։
Լավագույն եռյակը բացում է Ալեքսանդր Ռիբակի՝ Նորվեգիային 2009 թվականին հաղթանակ բերած ելույթը։
Երկրորդ հորիզոնականում 2020 թվականին Ռուսաստանի ներկայացուցիչ Little Big խումբն է՝ իր Uno երգով։
Առաջին հորիզոնականում «Եվրատեսիլում» 2022 թվականին Իսպանիան ներկայացնող Շանելն է՝ SloMo երգով։