Ժամանակին թունդ ընդդիմադիրի ձև բռնած, իսկ այսօր Նիկոլի դեսպանի վերածված Մարուքյան Էդմոնը, որի տեսակը բնորոշվում է «քամելեոն» եզրույթով, մի տխմարություն է արտաթորել ու արցախյան սրացումների ողջ մեղքը բարդել է ընդդիմության վրա՝ եզրահանգելով, որ է՛լ ոչ ոք չի կասկածի, որ բոլոր համազգային աղետների սկզբնապատճառը ընդդիմադիրներն են:
Էդմոնը, որ մի հյուլե էլ չարժե, իրականում ոչ թե իր, այլ վերադասի մտքերն է բաձրաձայնել՝ կրկնելով Թորոսյան Արսենի ձեռագիրը. ինչպես սրան, այնպես էլ նրան Նիկոլն է համապատասխան տեքստն ուղարկում, սրանք էլ իրենց անունից հրապակում են այն՝ հարվածը սիրով իրենց վրա վերցնելով:
Ինչպես Էդմոնի, այնպես էլ նրա նման իշխանական ստրուկ-բանախոսների՝ այս օրերին հնչեցրած մտքերն իրականում ծնունդ են Նիկոլի ինքնապաշտպանական նախնական ռեակիայի. մարդը գիտի՝ ինչ է արել ու անում և որպեսզի «չվառվի», հապճեպորեն մեղքը բարդում է ընդդիմության վրա՝ չկարողանալով սեփական թեորիան ապացուցել գործնականում: Լինելով նվազագույնը Թուրքիայի ազդեցության գործակալ՝ էդմոններին դրդում է ընդդիմությանը նույնիսկ հռչակել ասենք ադրբեջանական գործակալ և այլն:
Ի՞նչ է անում Նիկոլը: Նա փորձում է կրկնել 44-օրյա պատերազմին հաջորդած քարոզչական հնարքը, որը, ի դեպ, օգնեց Նիկոլին նույնիսկ վերարտադրվել: «Արցախը տվել էին նախկինները, խեղճ Նիկոլն ի՞նչ աներ»-ին, գալիս է լրացնելու «ադրբեջանցիներին ընդդիմադիրներն են հրահրում,հանձնում Բերձորը»-ը, ինչի արդյունքում, ինչպես կարելի է արձանագրել, վերջին սրացումների հիմնական մեղավոր կարգվում է նույնիսկ առավելապես ընդդիմությունը, քան Իլհամը: Արդյունքում Նիկոլը «մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում»՝ ընդդիմութանը սևացնելով միամիտների աչքում, մեղմելով է Իլհամի մեղքը տեղի ունեցողում: