«Ասում են, որ մարդը ենթագիտակցաբար չի կարողանում հետ վարժվել իր իսկական անունից։ Փաստորեն, սուտ են ասում…». Հովհաննես Դիլանյան
Advertisement 1000 x 90

«Ասում են, որ մարդը ենթագիտակցաբար չի կարողանում հետ վարժվել իր իսկական անունից։ Փաստորեն, սուտ են ասում…». Հովհաննես Դիլանյան

Մի պատվավոր, կարգին մարդ էր մոտս եկել։

-Բարեւ ձեզ, Հովհաննես Էդուարդովիչ, կարելի՞ է։

-Խնդրեմ, համեցեք։

-…

-…

…-Լավ, ես ձեզ հոսպիտալիզացնում եմ։

Զանգում եմ օգնականիս։

-Կարապետ Էսինչյանին հոսպիտալիզացնում եմ, ուղեգիր դուրս գրեք։

-Դոկտոր Դիլանյան, իմ անունը անձնագրով Կարապետ չի, թող անձնագիրս վերցնի։

-Հա, ոչինչ, Վախթանգ Անանյանին փոքրուց Ստեփանոս են ասել, որովհետեւ նրա Վախթանգ պապը մեծ, հաղթանդամ մարդ է եղել, ամաչել են նույն անվամբ կոչեն փոքր-մոքր երեխային, – ժպտում եմ ես։

Պացիենտս ծանր հոգոց է հանում:

-Չէ, բժիշկ ջան… Իմն ուրիշ ա։Անձնագրով իմ անունը… Նիկոլ ա։ Բայց հայրս մի օր զանգեց, ասեց էս օրվանից քո անունը Կարապետ ա։ Հենց ոտքս գցեմ Հայաստան, անձնագիրս փոխելու եմ։ Հորս խոսքին չեմ կարա, տո չեմ ել ուզում հակառակեմ։

-Մդա… Հասկանում եմ։

Հ.Գ.

…-Никол, проснитесь, операция прошла хорошо, вам надо проснуться.

– Я… не… Никол… Я Каро… – с трудом пробиваясь через слабеющий наркоз, бормочет больной.

У анестезиолога меняется лицо.

-Оганес Эдуардович, мы больного не перепутали?

-Нет, не тревожьтесь. Я трижды проверял.

-Но он не Никол!

-И слава Богу!

Հ.Հ.Գ. Ասում են, որ մարդը ենթագիտակցաբար չի կարողանում հետ վարժվել իր իսկական անունից։ Փաստորեն, սուտ են ասում…

Հովհաննես Դիլանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր