Ջեյմս Ֆրանկոն ֆիլմում կմարմնավորի Ֆիդել Կաստրոյին
Advertisement 1000 x 90

Ջեյմս Ֆրանկոն ֆիլմում կմարմնավորի Ֆիդել Կաստրոյին

Ջեյմս Ֆրանկոն կմարմնավորի Ֆիդել Կաստրոյին Միգել Բարդեմի «Կուբայի Ալինա» ֆիլմում, գրում է Deadline-ը։

Ֆիլմը պատմելու է Կաստրոյի և Նատալյա Ռևուելտա Կլիվեսի դստեր՝ Ալինա Ֆերնանդեսի մասին։

Նա լույս աշխարհ է եկել, երբ նրա ծնողներն արդեն ամուսնացած էին ուրիշների հետ: Ալինան տասը տարեկանում իմացել է, թե ով է իր հայրը։ Չափահաս տարիքում նա քննադատել է Կաստրոյին։ Կուբայում Ֆերնանդեսը համարվում էր այլախոհ, որին արգելում էին մեկնել արտասահման։ 1993 թվականին մեկնել է Իսպանիա, հետո՝ ԱՄՆ։

Սցենարի վրա աշխատում են Խոսե Ռիվերան («Չե Գևարա. մոտոցիկլիստի օրագրերը») և «Աննան արևադարձային գոտում» պիեսի համար Պուլիտցերյան մրցանակի արժանացած Նիլո Կրուզը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Լուսանկարը՝ РИА Новости / Екатерина Чеснокова, AP/NC