Պահարանների ոչնչացման շարժումը թափ է հավաքում: Նորաձև է դառնում Fast Fasion ոճը, որի էությունն այն է, որ մարդիկ առանձնապես չեն անհանգստանում իրենց հագուկապի համար ու առավոտյան արագ հագնում են այն, ինչ ընկնում է ձեռքի տակ:
Այսպիսին է ժամանակակից աշխարհի ներկայացուցիչների պատասխանը թրենդներին հետևելու պարտադրված մշակույթի դեմ: Բայց հարցը միայն բողոքի մեջ չէ:
Այսօր նորաձև է այն, ինչ պրակտիկ է ու չափազանց շատ ժամանակ չի խլում:
Թրենդի մշակույթը, որքան էլ տարօրինակ է, դրել է ոչ թե նորաձևությանը հետևող մեկը, այլ գործարար Սթիվ Ջոբսը: Բոլորը գիտեն, որ իր կյանքի երկրորդ կեսում նա հետևում էր միևնույն դրես-կոդին` կապույտ դասական Levi’s ջինսեր, սև երկարավիզ, մինչև կոկորդը հասնող բլուզ ու New Balance ֆիրմայի սպիտակ սպորտային կոշիկներ:
Մոտավորապես այդպես է վարվում նաև Մարկ Ցուկերբերգը: Նա չի դավաճանում մուգ կապույտ ջինսերին ու մոխրագույն սպորտային բլուզին:
Հենց այս երկուսի շնորհիվ այս երևույթը մեյնսթրիմ դարձավ, համենայն դեպս՝ ԱՄՆ-ում:
Եթե դուք երբևէ մտածել եք այն մասին, թե ինչո՞ւ են որոշ միլիարդատերեր կրում միևնույն բանն ամեն օր, թեպետ իրենց կարող են թույլ տալ բացարձակապես ցանկացած հագուստ, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դա բացատրող 6 համոզիչ պատճառների ցանկ:
- Քիչ որոշումներ, քիչ հոգնածություն:
Այս ֆենոմենը արդեն նկատել ու ապացուցել են գիտնական-հոգեբանները: Դրա մասին նույնիսկ գրված է Վիքիպեդիա հանրագիտարանում: Էությունն այն է, որ ձեր ուղեղի համար չկա ոչ մի տարբերություն` դուք կարևոր որոշում եք կայացնում, թե ոչ: Գրասենյակ գնալուց առաջ «ի՞նչ հագնել» որոշման համար այն նույնքան էներգիա է ծախսելու, որքան որ «արժե՞ ղեկավարից աշխատավարձի բարձրացում խնդրել» հարցի պատասխանը գտնելու համար:
Ամեն օր կարևոր որոշումներ ընդունող մարդկանց համար անգամ 1 ամենօրյա հարցի հեռացումն արդեն ինչ-որ բան է: Հրաժարվեք ավելորդ հարցերի պատասխաններից, և դուք ավելի շատ մենթալ տարածք ու էներգիա կունենաք այլ կարևոր գործերի ու խնդիրների համար:
Այս կանոնին էր հետևում, օրինակ, ԱՄն նախկին նախագահ Սթիվ Ջոբսը:
«Դուք նկատած կլինեք, որ ես կրում եմ միայն մոխրագույն ու երկնագույն կոստյումներ: Ես փորձում եմ կրճատել ընդունվող որոշումների քանակը: Եվ ես չեմ ուզում մտածել այն մասին, թե ինչ ուտեմ կամ հագնեմ: Ես պատասխաններ պահանջող շատ ավելի կարևոր հարցեր ունեմ»:
Կերակուրի ու զգեստապահարանի հետ կապված բոլոր դետալները քննարկում է նրա կինը` Միշելը:
Մարկ Ցուկերբերգը նույն բանն է անում նույն պատճառներով: Ավելին, երիտասարդ միլիարդատերը մինչ այժմ վարում է իր հին Հոնդա Ակորդ մեքենան: Պարզապես չի ուզում ավտոմեքենան փոխել, որ ժամանակ չվատնի նոր մեքենային հարմարվելու վրա:
«Ես զգում եմ, որ չեմ կարող կատարել իմ աշխատանքը, եթե իմ էներգիան ու ուժերը վատնեմ կյանքում ոչ պարտադիր ու հիմար բաների վրա, այլ ոչ նոր արտադրանք ու ծառայություններ ստեղծելու վրա»,- բացատրում է նա:
- Քիչ ժամանակ է դատարկ տեղը ծախսվում:
Մենք անգամ չենք էլ կասկածում, թե որքան բան հնարավոր կլիներ հասցնել, եթե կյանքում ավելորդ բաներ չանեինք: Բայց հենց որ դուք սկսեք դա անել, ապա կհասկանաք, որ բացահայտել եք ազատությամբ ու հնարավորություններով հարուստ նոր կյանք:
Հենց որ դուք ձեզ համար բացահայտում եք մինիմալիստական զգեստապահարանի առավելությունները, դուք ձեզ ժամանակ եք նվիրում: Առավոտյան ձեզ համար ավելի հեշտ է դառնում հավաքվելն ու աշխատանքի գնալը: Դուք ժամանակ չեք ծախսում հոգնեցուցիչ շոփինգի վրա, քիչ ժամանակ եք վատնում նաև լվացքի ու արդուկի համար:
- Ավելի քիչ սթրես:
Նյու Յորքից արտ-տնօրենը նույնպես ամեն օր միևնույն հանդերձանքն է կրում: Նա համարում է, որ դա իրեն թույլ է տալիս ազատվել առավոտյան արթնանալուց արդեն մի քանի րոպե անց օրվա հանդերձանքի մասին մտածելու անհրաժեշտության ավելորդ սթրեսից: Նա ասում էր, որ գտել է հագուստի իդեալական տարբերակը` սպիտակ մետաքսե վերնաշապիկ ու սև տաբատ, ինչն իրեն ազատում է մտածել տվյալ հագուստը կրելու հարմար կամ ոչ այնքան հարմար, տեղին կամ ոչ տեղին լինելու մասին:
- Դա հասունության նշան է:
Նյու Յորքից գրող Ալիսա Գրեգորին հարցազրույցներից մեկում նշել է, որ մարդիկ հագուստին պետք է վերաբերվեն՝ որպես համազգեստի, բայց նորաձևության արդյունաբերությունը լվացել է նրանց ուղեղները:
«Հագուստը ինքդ քեզ հանրահայտ մարդ զգալու ամենաէժան, հասարակ ու «խելամիտ» եղանակն է»: Եվ եթե դուք մինչ այժմ շարունակում եք զարդարվել, ապա դա հավանաբար մենթալ անհասության նշան է, քանի որ տարիքի հետ բոլոր մարդկանց առաջնահերթությունները փոխվում են: Միայն տարիքի հետ ես դու հասկանում, որ հարմարավետությունը շատ ավելի հարմար է նորաձևության տենդենցներից»,- բացատրում է նա:
Ինքը` Ալիսան, կրում է միայն մուգ կոֆտաներ ու ջինսեր:
- Քիչ գումար կծախսեք դատարկ տեղը:
Միջին վիճակագրական ամերիկացին հագուստի վրա ծախսում է տարեկան 1700 դոլար, ուկրաինացիների պարագայում այդ թիվը նրանց ընդհանուր բյուջեի շուրջ 10 տոկոսն է կազմում: Կարող է թվալ, որ այնքան էլ շատ չէ, բայց չէ՞ որ հիմնականում դուք ծախսում եք հագուստի վրա, թեպետ բոլորովին դրա կարիքը չունեք: 1930թ. միջին վիճակագրական ամերիկացի կինը 9 հանդերձ ուներ, այժմ այդ թիվը 30-ն է, ու այն շարունակում է աճել:
Եթե դուք ձեր իմիջին այդքան մեծ ուշադրությամբ չվերաբերվեիք, ապա հավանաբար այդ փողի համար ավելի ճիշտ ու տեղին կիրառություն կգտնեիք:
Մենք հասարակության ներկայացուցիչներ ենք, ովքեր խեղդվում են իրերի մեջ: Մարդկանց պետք է թեկուզ մի փոքր ազատության շունչ իրենց առօրյա սպառողական ստրկության մեջ: Ինչ-որ նոր բան փորձեք, ազատվեք ձեր զգեստապահարանի պարունակության կեսից, ու դուք կհասկանաք, թե ինչ ուղղությամբ դուք պետք է աճեք՝ մենթալ պլանում:
Վերջիվերջո, նրանք, ովքեր դավանում են մինիմալիզմի սկզբունքներին, ավելի լավ են աշխատում, քիչ սթրես են տանում, հազվադեպ են շեղվում, քիչ փող են ծախսում ու կյանքում ավելի շատ հանգստություն են ունենում:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը