Պարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որում արտասվում է: Լուսանկարին կից նա գրել է. «Ու մեր կյանքի ամեն որոշում մենք ենք կայացնում»:
Starnews-ի աչքից չի վրիպել, որ Սոֆին հեռացրել է սիրելիի հետ բոլոր լուսանկարները, պահպանել է «Սթորի»–ում առանձնացված բաժինը:
Նրա աղմկահարույց լուսանկարը և գրառումը տպավորություն են ստեղծել, որ Սոֆին բաժանվել է սիրելիից: Starnews-ը կապ հաստատեց Սոֆիի հետ, սակայն վերջինս նշեց, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ քննարկումներ կարող են լինել իր լուսանկարից հետո, այդ թվում՝ կայքերում.
«Ես հրապարակել եմ այդ լուսանկարը, մնացածն ինձ բացարձակ չի հետաքրքրում՝ մարդիկ ինչ կմտածեն: Ես այդ լուսանկարը հրապարակել եմ՝ գիտակցելով, որ այդ տեսակ խոսակցություններ լինելու են»:
Իսկ ճշտող հարցին՝ արդյո՞ք նա հաստատում է իրենց բաժանումը, Սոֆին պատասխանեց. «Ես ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում եմ, չեմ ցանկանում մեկնաբանություն տալ այդ թեմայով»:
Starnews-ի դիտարկմանը, որ այդ դեպքում՝ ինչո՞ւ է լսարանի հետ կիսվում միայն դրական տեղեկատվությամբ, այդ թվում՝ անձնական հրապարակումներ անում, Սոֆին կրկին պնդեց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ Սոֆին ու նրա սիրելին միասին են 2020 թվականի հուլիսի 7–ից: Հայտնի է, որ սիրելին մեծ է Սոֆիից 12 տարով: Starnews-ի հետ զրուցելուց հետ Սոֆին կրկին վերահրապարակել է սիրելիի հետ արխիվացրած լուսանկարները և սթորի տեղադրել՝ գրելով. «Սիրեք շատ»: