Բժիշկ-թերապևտ Ալեքսանդր Լավրիշչևը Lisa.ru-ին պատմել է, թե ինչպես պաշտպանվել ամռանն ամառանոցում աշխատելիս։
Երբ շոգ է, պետք չէ այգում աշխատել: Ընդհանրապես: Այնուամենայնիվ, եթե կան անհետաձգելի գործեր, իմացեք այս պարզ կանոնների մասին, որոնք կօգնեն պաշտպանվել գերտաքացումից:
1. Կրեք բամբակյա հագուստ
Բամբակյա հագուստը նպաստում է մեր մարմնի խոնավության գոլորշիացմանը, ինչի արդյունքում մարմինը սառչում է:
2. Օգտագործեք արևապաշտպան քսուքներ
Ամռանն այրվելու վտանգը կապ չունի դրսում արևոտ եղանակի հետ: Նույնիսկ ամպամած եղանակին կարող եք այրել Ձեր մաշկը։ Ուստի օգտագործեք ոչ յուղոտ քսուքներ:
3. Սառը ջրով շիշ ունեցեք Ձեզ հետ
Ջրի փոխարեն կարող եք նաև ըմպել սև կամ կանաչ սառը թեյ:
4. Ստվերի տակ թաքնվեք կամ սառը ցնցուղ ընդունեք
Պետք չէ հերոսանալ, եթե մարմինը Ձեզ հուշում է, որ դադարի ժամանակն է:
5. Աշխատանքն այգում նախապես պլանավորեք
Ավելի լավ է վաղ առավոտյան արթնանալ կամ երեկոյան աշխատել այգում։
6. Գլխարկ կրեք
Նախընտրությունը տվեք բաց գույների կամ սպիտակ գլխարկներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը