Առաջին տասնյակը դարձավ ավելի սովորական:
Կիրակի Australian Open-ի եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը 5 սեթում առավելության հասավ Ռաֆայել Նադալի նկատմամբ՝ կարիերայում 5-րդ անգամ հաղթելով մրցաշարը: Հաղթանակը Մելբուռնում թույլ տվեց Ռոջերին վարկանիշային աղյուսակում 17-րդ հորիզոնականից բարձրանալ մինչև 10-րդ հորիզոնական: Նադալը 9-րդ տեղից տեղափոխվեց 6-րդ հորիզոնական:
ATP վարկանիշ, հունվարի 30
- Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)
- Նովակ Ջոկովիչ (Սերբիա)
- Սթեն Վավրինկա (Շվեյցարիա)
- Միլոշ Ռաոնիչ (Կանադա)
- Կեյի Նիսիկորի (Ճապոնիա)
- Ռաֆայել Նադալ (Իսպանիա)
- Մարին Չիլիչ (Խորվաթիա)
- Դոմինիկ Թիմ (Ավստրիա)
- Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)
- Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)
Պատրաստեց Անի Գաբուզյանը