Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակը հայտարարել է, որ Աստվածամոր տաճարը կբացվի այցելությունների համար 2024 թվականին։
«Աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով, պլանավորված և ակնկալվող ժամանակացույցին համապատասխան: Մենք վստահ ենք, որ 2024 թվականը կլինի այն տարին, երբ վերականգնման աշխատանքների մեծ մասը կավարտվի, և տաճարը բաց կլինի երկրպագության և այցելությունների համար»,- ասել է նախարարը «Ֆրանս Պրես» գործակալությանը:
Նոտր Դամի տաճարի ամրացման և ապահովման աշխատանքները ավարտվել են 2021 թվականի աշնանը, վերականգնումը սկսվել է այս ձմռանը:
Պատմության մեջ ամենախոշոր հրդեհը Նոտր Դամի տաճարում բռնկվել է 2019 թվականի ապրիլի 15-ին։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ © РИА Новости