«Սուրմալու»-ի պայթյունից հետո ֆեյսբուքում ծաղրական գրառում կատարած իմքայլական Կարինե Բաղդասարյանը մանդատը վայր է դնում, նա դիմել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
Հիշեցնենք, որ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէ՞ր լինի»։
Իսկ մանդատը վայր դնելու վերաբերյալ իր գրառման մեջ Բաղդասարյանը գրել է․ «Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում, մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն՝ առաջինը ինքդ քո առջեւ: Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետեւաբար, եւ ոչ մի հուշարձան ապահովագրված չէ խոշտանգումներից: Չեմ կրկնվի՝ նշելով մանրամասներ: Բայց ինձ վերականգնվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու»: