«Եկածդ օրվանից մենակ այ սենց փլատակներ ստեղծեցիր, գերեզմաններն ընդարձակեցիր, զոհեր ու անհետ կորածներ սփռեցիր ամենուր»
Advertisement 1000 x 90

«Եկածդ օրվանից մենակ այ սենց փլատակներ ստեղծեցիր, գերեզմաններն ընդարձակեցիր, զոհեր ու անհետ կորածներ սփռեցիր ամենուր»

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Եկածդ օրվանից մենակ այ սենց փլատակներ ստեղծեցիր շուրջբոլորդ, գերեզմաններն ընդարձակեցիր, զոհեր ու անհետ կորածներ սփռեցիր ամենուր։

Նույնն էր պատերազմի օրերին, նույնն ա հիմա։ Մարդիկ քո ղեկավարած բանակին էին վստահել իրենց երեխաներին. տարար ու գլուխները կերար, հետո ասեցիր՝ ես մեղք չունեմ։ Երևանում մարդիկ քեզ էին վստահել իրենց կյանքի տարրական անվտանգությունը. անգամ դա ի զորու չեղար ապահովել։

Մի դեպքում շարասյունդ հղի կնոջը գցեց մեքենայի տակ ու առանց կանգնելու գնաց, մյուս դեպքում տեսչականդ գնացել ու խախտումներով լի պայթուցիկների պահեստը պլոմբելու տեղը ժամանակ էր տվել խախտումը վերացնելու… Վերացրեցին, էն էլ ոնց վերացրեցին։ Ու էլի զոհեր, էլի անհետ կորածներ քո ու քո դիլետանտ ոհմակի ստեղծած բառդակի արդյունքում։

Նիկոլի ղեկավարած երկրում հասարակ մարդն ապահով չի անգամ Երևանի կենտրոնում, էլ ուր մնաց ապահով լինի սահմանամերձ գյուղերում կամ Արցախում։

Սա ոտքից գլուխ քայլող քաոս ա, իր շուրջը մահ ու ավերածություն սփռող թյուրիմացություն։

Երանի ծնված չլինեիր էս ազգին էսքան ցավ պատճառած քաոսի խորհրդանիշ…»։