«Ոչ ադեկվադ ծաղրածուին հիշեցրեք, որ Մոսկվայի մետրոյի 2 կայարաններում, երբ տեղի ունեցան պայթյուններ ու զոհվեց 39 մարդ, և՛ ծուխ կար, և՛ փախնող մարդիկ, բայց դա ահաբեկչություն էր»
Advertisement 1000 x 90

«Ոչ ադեկվադ ծաղրածուին հիշեցրեք, որ Մոսկվայի մետրոյի 2 կայարաններում, երբ տեղի ունեցան պայթյուններ ու զոհվեց 39 մարդ, և՛ ծուխ կար, և՛ փախնող մարդիկ, բայց դա ահաբեկչություն էր»

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի կառավարիչը, նույն ինքը` վարչապետի աթոռը բռնազավթած կապիտուլյանտը, հայտարարում է, որ այաբեկչություն չկա Սուրմալուի դեպքով, քանի որ և´ ծուխ կա, և´ փախնող մարդիկ:

Էս ոչ ադեկվադ ծաղրածուին պետք է հիշեցնել, որ 2010թ. մոսկովյան մետրոյի երկու կայարաններում` Լուբյանկա և Պարկ կուլտուրի,երբ տեղի ունեցավ երկու պայթյուն ու զոհվեցին 39 մարդ, որոնց թվում էր նաև 17 ամյա մի հայուհի` և´ ծուխ կար, և´ փախնող մարդիկ, բայց դա ահաբեկչություն էր: 2021թ-ին երբ Դամասկոսում պայթեցվեց զինվորներ տեղափոխող ավտոբուսը և զոհվեց 14 մարդ, էլի և´ ծուխ կար, և´ փախնող մարդիկ: Դա էլ էր ահաբեկչություն:

Ես կարող եմ այսպես թվել ու թվել տարբեր երկրներում տեղի ունեցած ահաբեկչությունները, որտեղ ծուխ էլ կա, փախնող մարդիկ էլ կան: Հետևաբար կոչս էդ նույն սենյակում նստող «մարդկանց»` արա, ձեր մեջ չկա՞ մեկը, որ դրան ասի դու մի խոսա թեմաներից, որոնցից գաղափար չունես. քոնը միայն լափելն ա ու ժողովրդի արյուն ծծելը: Ասեք դրան էդքանը»: