Մոսկվայում մերկ տղամարդը հարձակվել է շտապօգնության աշխատակիցների վրա: Տեսանյութում երևում է, թե ինչպես է միջին տարիքի մերկ տղամարդը քայլում ճանապարհով։ Ռուս տղամարդու կողքին եղել են երկու կին բուժաշխատողներ, որոնք ժամանել են նրան օգնելու և հիվանդանոց տեղափոխելու։
Ինչ-որ պահի տղամարդը փակել է մոտեցող մեքենաների անցումը։ Երբ մի կին փորձել է նրան դուրս բերել ճանապարհից, վերջինս հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով ռուս կինը գետնին է ընկել։