Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ինքնագնահատականը բարձրացնելու հինգ մեթոդ՝ մեջբերված Կ.Դ. Կալանի «Ֆրանսուհիները երբեք միայնակ չեն քնում» գրքից։
Մեթոդ № 1: Գաղտնի «այգի»
Ժամանակ առ ժամանակ զգում ես, որ ուժասպառ ես եղել եւ նույնիսկ փոքրիկ դժվարությունը մեծ ազդեցություն է ունենում քեզ վրա։ Սակայն ալկոհոլ, շոկոլադ օգտագործելու կամ նախկին սիրեկանի գիրկն ընկնելու փոխարեն, հարկավոր է փորձել հետեւյալ մեթոդը։ Պետք է ունենալ գաղտնի «այգի», գնալ այնտեղ եւ նորից ապրել սեփական ուժի, ազատության եւ անկախության զգացումը. «Երբ ֆրանսուհիները ուժասպառ են լինում, նրանք կարող են առանձնանալ իրենց սենյակում, փակել վարագույրները եւ գիրք կարդալ կամ պարզապես պառկել ու մտածել Ժան Կլոդ Վան Դամի մասին»,- գրել է Քեթ Ջեյմի Կալանը։
Մեթոդ № 2: Գեղեցիկ իրեր
Մենք ամեն օր օգտագործում ենք «սովորական իրեր», որոնք ազդում են մեր ինքնագնահատականի վրա։ Ֆրանսուհին երբեք իր ստացած նվերներն ու գեղեցիկ իրերը չի պահում եւ մշտապես օգտագործում է։ Օրինակ, եթե ֆրանսուհուն գեղեցիկ սպասք են նվիրել, նա ամեն օր կօգտագործի դա, ոչ՝ միայն տոն օրերին։
Մեթոդ № 3: Յուրահատուկ եւ կանացի լինել
Ֆրանսուհու գեղեցկության եւ ցանկալիության գաղտնիքը յուրահատկությունն ու կանացիությունն է։ Նա կարողանում է ճիշտ մատուցել իրեն։ Հետեւաբար, ցանկացած պարագայում պետք է պահպանել անհատականությունը եւ ապրել սեփական կյանքով, ոչ՝ ամուսնու, երեխաների, ընկերների, հարեւաների եւ այլն։ «Ֆրանսուհին հասկանում է, որ իր կանացիության շնորհիվ է նա տարբերվում տղամարդուց եւ հենց դրա միջոցով է գրավել իր զուգընկերոջ ուշադրությունը»,- գրել է Կալանը։
Մեթոդ № 4: Ինքնավստահություն
Ցանկացած պարագայում պետք է ինքնավստահ լինել։ Օրինակ, պատկերացրեք, որ սերը դառը շոկոլադ է, որից պետք է առավելագույնս հաճույք ստանալ։ Կարելի է սիրախաղ սկսել, եւ դա անել ոչ թե տղամարդու ուշադրությունը գրավելու նպատակով, այլ՝ սեփական ինքնավստահությունն ու գնահատականը բարձրացնելու։ Սեփական «ես»-ը գնահատելու ու ինքնավստահությունը բարձրացնելու համար պետք է մտածել լիբիդոյի մասին, լավ հագնվել, խնամել մաշկն ու մարմինը եւ ամենակարեւորը՝ գեղեցիկ ներքնազգեստ հագնել։ստը
Մեթոդ № 5: Ոգեշնչել ուրիշներին
Մենք հաճախ հասկանում ենք, որ կարող ենք ներշնչանքի աղբյուր լինել ուրիշների համար՝ թեկուզ օրինակ ծառայելով կրտսեր սերնդի համար։ Սա իսկապես դրականորեն է ազդում սեփական ինքնագնահատականի բարձրացման վրա։ Այս հարցում կարող է անգամ օգնել գեղեցիկ տեսքով փողոցում քայլելը։ Այս դեպքում ձեր արտաքինը հմայում եւ գրավում է տղամարդկանց, ինչից բարձրանում է նաեւ ձեր տրամադրությունն ու կարծիքը սեփական անձի մասին։ Հաշվի առեք դա։