Երբեք մի սպասեք չափազանց շատ բանի այլ մարդկանցից, այդ թվում՝ նաև Ձեր մտերիմներից:
- Անհաջողություններն անխուսափելի են:
- Դուք կհիասթափվեք այն մարդկանցից, ում վստահում եք:
- Սիրահարվածությունը միշտ զուգորդվում է էմոցիոնալ խոցելիությամբ:
- Դուք պետք է սովորեք բաց թողնել մարդկանց:
- Դուք չպետք է միշտ լողաք հոսանքի ուղղությամբ:
- Կյանքը երբեք Ձեր գծած պլաններով չի ընթանում:
- Ամեն ինչ ժամանակավոր է՝ ներառյալ Ձեր հանգամանքները:
- Բոլոր մարդիկ մոլորված են այս աշխարհում, ինչպես և Դուք:
- Ինքներդ Ձեզ ներելը կլինի ամենամեծ մարտահրավերը կյանքում:
- Դուք չեք կարող ստիպել բոլորին սիրել Ձեզ:
- Թաքցնելով Ձեր զգացմունքները՝ Դուք ամեն ինչ ավելի եք բարդացնում:
- Աճելու և զարգանալու միակ միջոցը Ձեր հարմարավետության գոտուց դուրս գալն է:
- Դուք միշտ կստանաք այն, ինչին արժանի եք:
- Ինքներդ Ձեր նկատմամբ կասկածները ոչնչի չեն հանգեցնի:
- Դուք կարող եք հույսներդ դնել միայն Ձեզ վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը