«Ես չեմ խղճում նրան». Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտած թոշակառուի անկեղծ խոստովանությունը
Advertisement 1000 x 90

«Ես չեմ խղճում նրան». Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտած թոշակառուի անկեղծ խոստովանությունը

Թոշակառու Յունիս Աբասը, ով Փարիզում թալանել էր Քիմ Քարդաշյանին, պատմել է, թե ինչու չի կարեկցում հայտնիներին։

Դեպքը տեղի է ունեցել վեց տարի առաջ՝ ավազակները ներխուժել են Քիմի սենյակ եւ ատրճանակ դրել նրա գլխին, որից հետո կապել են նրան, փակել լոգարանում ու սենյակից գողացել 10 միլիոն դոլար արժողությամբ զարդեր։

«Նա փողերը շաղ էր տալիս, ես էլ հավաքել եմ։ Ահա եւ վերջ: Արդյո՞ք ես ինձ մեղավոր եմ զգում: Ոչ, ինձ համար միեւնույն է»,- հայտարարել է կողոպտիչը։

Նրա խոսքով՝ աստղերը պետք է իրենց ավելի համեստ պահեն, քանի որ ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ նման շքեղություն։ «Նրանք պետք է ավելի քիչ պարծենան այն մարդկանց առջեւ, որոնք չեն կարող դա թույլ տալ: Ոմանց համար սա սադրանք է»,- նշել է տղամարդը։