Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչ այս լավագույն արդյունքը գրանցել է Էլինա Դանիելյանը, որը երեք տուրում էլ հաղթել է: Նման արդյունք են գրանցել ևս 4 երկրի ներկայացուցիչներ: Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավոր ունի և միայն կես միավորով է զիջում առաջատարներին:
Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես են գալիս նաև Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են
125 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական
մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Եվրոպայի անհատական
առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և եզրափակվի 31-ին: