Դուգինը, հազիվ զսպելով արցունքները, վերջին հրաժեշտն է տվել դստերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դուգինը, հազիվ զսպելով արցունքները, վերջին հրաժեշտն է տվել դստերը

Ռուս փիլիսոփա և քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը դստեր՝ Դարիային հրաժեշտի արարողության ժամանակ ասել է, որ նա «զոհվել է հանուն Ռուսաստանի և հանուն հաղթանակի»։ Լրագրողին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում օգոստոսի 23-ին, գրում է iz.ru-ն։

«Նա կունենար մեկ ցանկություն՝ մի՛ հիշեք ինձ, մի՛ փառաբանեք ինձ, կռվե՛ք մեր վեհ երկրի համար, պաշտպանե՛ք մեր ուղղափառ հավատքը, սիրե՛ք մեր ռուս ժողովրդին։ Որովհետև նա զոհվեց ժողովրդի համար, Ռուսաստանի համար ճակատում: Դուստրը «ապրում էր հանուն հաղթանակի»»,- հազիվ զսպելով արցունքները, հավելել է սգավոր հայրն իր դստեր համար: Նա նաև ընդգծել է, որ Դարիան ուրախ կլիներ Արիության շքանշանի համար, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհել է հետմահու։

Դարիա Դուգինային հրաժեշտի արարողությունը կայացել է «Օստանկինո» հեռուստատեսային կենտրոնում։

Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է Դուգինայի սպանությունը:

«Հաստատվել է, որ հանցագործությունը նախապատրաստել և կատարել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հանցագործն Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն (Շաբան) է՝ ծնված 1979 թ.»,- ասվում է հաղորդագրությունում։

ԱԴԾ-ն պարզաբանել է, որ Վովկը 12-ամյա դստեր հետ հուլիսի 23-ին ժամանել է Ռուսաստան և բնակարան է վարձել այն տանը, որտեղ ապրում էր Դուգինան՝ նրա մասին տեղեկություններ հավաքելու համար։ Դուգինային հետևելու համար հանցագործություն կատարողը Mini Cooper է օգտագործել։ Ռուսաստանը մտնելիս ավտոմեքենան ունեցել է ԴԺՀ պետհամարանիշեր՝ E982ХН DPR, Մոսկվայում՝ Ղազախստանի՝ 172AJD02, իսկ ՌԴ-ից ելքի ժամանակ՝ ուկրաինական՝ AH7771IP։

Սպանության օրը Վովկն ու նրա դուստրը եղել են «Ավանդույթ» գրական-երաժշտական փառատոնում, որտեղ Դուգինան ներկա է եղել որպես պատվավոր հյուր, իսկ երեկոյան Վովկը կառավարելի պայթյուն է իրականացրել լրագրողի վարած Toyota Land Cruiser Prado-ում։ Դրանից հետո Վովկն ու աղջիկը Պսկովի շրջանով մեկնել են Էստոնիա։

RaHDit խմբավորման հաքերները պնդում են, որ Նատալյա Վովկն ազգայնական Ազովի գնդի ծառայող է։ Որպես հաստատում, նրանք իրենց կայքում հրապարակել են նրա անձը հաստատող փաստաթուղթը:

Ավելի մանրամասն՝ tert.am



Նման նյութեր