Rolling Stone-ը Հարի Սթայլսին անվանել է «փոփ երաժշտության նոր արքա» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Rolling Stone-ը Հարի Սթայլսին անվանել է «փոփ երաժշտության նոր արքա»

Հարի Սթայլսը հայտնվել է Rolling Stone ամսագրի շապիկին ու մասնակցել ֆոտոշարքի։ Հոդվածում հրատարակությունը նրան անվանել է «փոփ երաժշտության նոր արքա», ինչն արժանացել է Մայքլ Ջեքսոնի երկրպագուների քննադատությանը։

Այս առիթով խոսել է լեգենդար երաժիշտ Թայ Ջեքսոնի եղբոր որդին՝ միաժամանակ նշելով, որ Սթայլսը տաղանդավոր արտիստ է.

«Փոփի նոր արքա չկա. Դու, Rolling Stone, իրավունք չունես այս տիտղոսը շնորհելու, դա դու չես վաստակել, այլ իմ հորեղբայրը։ Ոչ մի անհարգալից վերաբերմունք Հարի Սթայլսի նկատմամբ, նա մեգա տաղանդավոր է: Տվեք նրան իր սեփական կոչումը»,- Թվիթերում գրել է նա: