Քնած ժամանակ նիհարելու հավանականությունն ավելի մեծ է։
«Գիշերային դիետան» կաշխատի, եթե մարդ ճիշտ ապրելակերպ է հետեւում։ Ավելի քան 20 տարի նման ծրագրի մշակմամբ զբաղվել է ամերիկացի սննդաբան Քերոլայն Ափովիանը։
Սամարայի Սիետոլոգիայի եւ դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը «Երեկոյան Մոսկվա»-ին տված հարցազրույցում պատմել է երազում նիհարելու կանոնների մասին։
«Մարդը քնած ժամանակ միշտ նիհարում է, քանի որ ոչինչ չի ուտում, այլ էներգիա է ծախսում։ Էներգիայի մի մասը սպառվում է պահուստներից։ Ֆորմալ իմաստով մենք բոլորս երազում նիհարում ենք։ Ընդ որում, ես այս տեսակի քաշի կորստի որեւէ խորամանկ սխեմա նշել չեմ կարող։ Սակայն եթե մարդը բավականաչափ չի քնում, վատ է քնում, նրա քունը թերի է, ընդհատվող, ապա նա երբեք չի նիհարի։ Նիհարելու կանոններից մեկը քնի կարգավորումն է»,- պարզաբանել է նա։
Փորձագետը նաեւ հավելել է, որ ամեն դեպքում մարդը ստիպված է լինելու շտկել իր սննդակարգն ու ապրելակերպը, եթե ցանկանում է նվազեցնել մարմնի քաշը։