Մեծ Բրիտանիայի փաբերի ավելի քան 70 տոկոսը կարող է փակվել էներգիայի թանկացման պատճառով: Այդ մասին գրում է The Morning Advertiser-ը։
Փաբերի գրեթե երեք քառորդը դժվար թե կարողանա գոյատևել ձմեռը, եթե քայլեր չձեռնարկվեն էներգետիկ ճգնաժամը լուծելու համար:
Բրիտանացի փաբի սեփականատերերի ավելի քան 65 տոկոսն ասել է, որ իրենց կոմունալ ծախսերն աճել են ավելի քան 100 տոկոսով, գրում է թերթը։ Նշվում է, որ 30 տոկոսը հայտնել է 200 տոկոս աճ, 8 տոկոսը՝ 500։
Հաստատությունների սեփականատերերը կոչ են արել երկրի կառավարությանը ձեռնարկել մի շարք միջոցառումներ՝ օգնելու իրենց հաղթահարել ճգնաժամը, սկսած ԱԱՀ-ի իջեցումից մինչև ձեռնարկությունների համար էներգիայի գների սահմանափակում: Հակառակ դեպքում սպասվում է փաբերի և ռեստորանների զանգվածային փակում, նշում է թերթը։