Ամերիկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը հայտնվել է պապարացիների օբյեկտիվում և արժանացել առցանց քննադատության։ Նոր նկարներն ու երկրպագուների մեկնաբանությունները հրապարակել է Daily Mail-ը։
55-ամյա աստղը սպիտակ հանդերձանքով շրջել է Մալիբուի փողոցներով։ Լուսանկարիչները ֆիքսել են մոդելին սրճարանի ելքի մոտ՝ բաժակը ձեռքին։ Նա ամբողջացրել է իր տեսքը զամբյուղ հիշեցնող պայուսակով և համապատասխան արևային ակնոցներով:
Հրապարակման ընթերցողներին շփոթեցրել է Անդերսոնի տեսքը հրապարակված կադրերում, ինչի մասին նրանք սկսել են գրել նյութի տակ գտնվող մեկնաբանություններում։ «Հոնքերը ծիծաղելի են թվում», «Ի՞նչ է արել նա դեմքի հետ», «Պամելա, գնա հոնքերի մասնագետի մոտ», «Անդերսոնը նկատելիորեն ծերացել է», «Նա դարձել է ձանձրալի և խունացած», «Ինձ վախեցնում է նրա փոխված դեմքը», – ասել են երկրպագուները: