Սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները
Advertisement 1000 x 90

Սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները

ՀՀ Կառավարության որոշմամբ` 2022թ. սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակների և նպաստների չափերը:

Ըստ այդմ, կսահմանվի`

1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (18000 դրամի փոխարեն),

2) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ (18000 դրամի փոխարեն),

3) նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ (28600 դրամի փոխարեն),

4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45000 դրամ (43000 դրամի փոխարեն),

բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35000 դրամ (33000 դրամի փոխարեն),

գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն),

5) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն)։