Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հրապարակել է իր փոդքասթի առաջին դրվագը՝ Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է People-ը։
«Առաջին դրվագում մենք կխոսենք այն մասին, թե ինչպես ենք խոսում կանանց մասին. մենք կխոսենք այն բառերի մասին, որոնք դաստիարակում են մեր աղջիկներին եւ ինչպես են լրատվամիջոցներն արտացոլում կանանց»,- դրվագի մասին ասել է Մեգանը:
Սասեքսի դքսուհու առաջին հերոսուհին նրա վաղեմի ընկերուհի եւ թենիսի չեմպիոն Սերենա Ուիլյամսն է։ Մեգանի եւ Սերենայի զրույցը նվիրված է փառասիրությանը, եւ թե ինչպես է խոսքը դառնում «կեղտոտ, երբ այն վերաբերում է կանանց»:
Հաջորդ թողարկման հյուրը, որը եթեր դուրս կգա մեկ շաբաթից, կլինի երգչուհի Մրայա Քերին։
news.am