ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իրավաբանական վիկտորինայի ժամանակ պարտվել է մոդել և գործարար Քիմ Քարդաշյանին։ Այս մասին հայտնում է People-ը։
Հրատարակությունը հրապարակել է առաջիկա Apple TV+ «Խիզախները» սերիալի նախադիտումը, որում նախկին փաստաբան Քլինթոնը իրավաբանական վիկտորինայի ժամանակ պարտվել է Քիմ Քարդաշյանին՝ 4։11 հաշվով։ Այդ ժամանակ մոդելը պատրաստվում էր քննություններ հանձնել իրավաբան դառնալու համար։ Անցյալ տարի Քարդաշյանն իր երրորդ փորձով թեստ է հանձնել Կալիֆորնիայի փաստաբանների միության համար, որը չի պահանջում մասնագիտական աստիճան։
«Կարծում եմ՝ Քիմն անարդարացի առավելություն ուներ», – ասել է Քլինթոնը, ինչին ի պատասխան նրա դուստրը՝ Չելսին, հավելել է. «Քիմը քեզնից ուշ է սովորել»:
Հիլարին նշել է, որ Քարդաշյանն ավելի զարգացած արձագանք ունի։ Նա ավելի արագ է սեղմել կոճակը, ինչը մասամբ թույլ է տվել նրան հաղթել: