Ո՞ր նշանները կարող են վկայել արյան մեջ լեյկոցիտների չափազանց ցածր մակարդակի մասին
Advertisement 1000 x 90

Ո՞ր նշանները կարող են վկայել արյան մեջ լեյկոցիտների չափազանց ցածր մակարդակի մասին

Լեյկոցիտներն իմունային համակարգի կենսական մասն են, որոնք օգնում են պայքարել վարակների դեմ, բայց երբ դրանց թիվը ցածր է, հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Արյան սովորական թեստը կօգնի որոշել լեյկոցիտների մակարդակը: Ընտանեկան բժիշկ Թոմի Միտչելը Eat This, Not That!-ին պատմել է, թե ինչ պետք է իմանալ արյան մեջ լեյկոցիտների եւ այն նշանների մասին, որոնք վկայում են, որ դրանց մակարդակը չափազանց ցածր է։

Լեյկոցիտներն իմունային համակարգի կարեւոր մասն են եւ օգնում են օրգանիզմին պայքարել վարակի դեմ: Սակայն երբեմն լեյկոցիտները կարող են անոմալ դառնալ: Այդ անոմալ բջիջները կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ ուռուցքներ գոյացնել, բացատրում է բժիշկ Միտչելը:

Լեյկոցիտների ցածր մակարդակը լեյկոպենիա անունով հայտնի վիճակն է: Առողջ մարդն մեկ միկրոլիտր արյան մեջ 4000-ից 11000 լեյկոցիտ ունի։ 4000-ից ցածր մակարդակը լեյկոպենիա է  համարվում: Երբ օրգանիզմը չունի բավարար քանակությամբ լեյկոցիտներ, այն ավելի խոցելի դառնում հիվանդությունների նկատմամբ:

  1. Եթե հոգնածություն եք զգում, պետք է դիմել բժշկի՝ ձեր լեյկոցիտների քանակը ստուգելու եւ պատճառը պարզելու համար: Շատ դեպքերում արյան սպիտակ բջիջների ցածր քանակությունը կարող է բուժվել դեղորայքով կամ ապրելակերպի փոփոխությամբ:
  2. «Վիրուսային վարակը սպիտակ արյան բջիջների քանակի նվազման ամենատարածված պատճառներից մեկն է,- նշել է բժիշկ Միտչելը:- Երբ օրգանիզմը պայքարում է վարակի դեմ, դա կարող է լեյկոցիտների ցածր մակարդակի հանգեցնել»:
  3. Կապտուկներ առաջանում են, երբ մանր արյունատար անոթները վնասվում են, ինչի հետեւանքով արյունը ներթափանցում է շրջակա հյուսվածքները: Քանի որ լեյկոցիտները կարեւոր դեր են խաղում այդ անոթների վերականգնման գործում, դրանց քանակի նվազումը կարող է ավելի մեծ կապտուկների հանգեցնել: Եթե ​​սովորականից ավել կապտուկներ եք նկատում, դա կարող է վկայել այն մասին, որ ձեր լեյկոցիտների քանակը չափազանց ցածր է:
  4. Երբ լեյկոցիտների քանակը չափազանց ցածր է, արյունահոսությունը կարող է ուժեղանալ։ Դրա պատճառն այն է, որ լեյկոցիտներն օգնում են արյան մակարդմանը. առանց դրանց արյունը չի մակարդվում: Դա կարող է արյունահոսություն առաջացնել նույնիսկ աննշան կտրվածքի կամ քերծվածքի դեպում, քթից եւ լնդերից արյունահոսության հանգեցնել:

news.am