Բնակիչները փորձել են դիմադրել Ֆիզգորոդոկում վերսկսված շինաշխատանքներին, բայց 2 քաղաքացի բերման է ենթարկվել
Advertisement 1000 x 90

Բնակիչները փորձել են դիմադրել Ֆիզգորոդոկում վերսկսված շինաշխատանքներին, բայց 2 քաղաքացի բերման է ենթարկվել

Երեւանի Ֆիզգորոդոկ թաղամասում այսօր՝ օգոստոսի 25–ին, «Ռատկո» ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։ Այս մասին տեղեկացնում է «Ֆիզգորոդոկ Երեւան» ֆեյսբուքյան էջը։

«Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։

Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռեւս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։

Ըստ մեր իրավաբանների ունեցած տեղեկությունների, շինթույլտվութունը հաստատված չէ, եւ որեւէ շինաշխատանք տեղում չի կարող իրականացվել։

Առավոտից մեկնարկած աշխատանքները հանդիպել են բնակիչների խաղաղ եւ օրինական դիմադրությանը՝ պահանջելով ներկայացնել վավեր շինթույլտվություն, որը չի ներկայացվել։

Այս պահին բերման է ենթարկվել երկու քաղաքացի՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ֆիզիկոս Միքայել Ագանյանցը։

Երեւանի քաղաքապետարան / Yerevan Municipality պահանջում ենք կասեցնել շինաշխատանքները, վերսկսել բնակիչների մասնակցությամբ հանդիպումները, որոնց ընթացքում պետք է քննվեն եւ գնահատական ստանան «Ռատկո» ՍՊԸ-ի փաստաթղթային փաթեթում առկա խնդիրները։



Նման նյութեր