Ոսկու արժեքը հինգշաբթի առավոտյան բարձրանում է՝ հիմնական համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի թուլացման ֆոնին, շուկաներն սպասում են ԱՄՆ-ի ՀՆԱ-ի վերաբերյալ վիճակագրության հրապարակմանը եւ Ջեքսոն-Հոուլում Դաշնային պահուստային համակարգի տնօրենի ելույթին, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 7,1 դոլարով կամ 0,4 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 768,6 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 1,11 տոկոսով՝ մեկ ունցիան 19,117 դոլար։