Նախագահականի պահանջով փակվել է «Սերժ Սարգսյան» ֆեյսբուքյան էջը. armtimes.com
Advertisement 1000 x 90

Նախագահականի պահանջով փակվել է «Սերժ Սարգսյան» ֆեյսբուքյան էջը. armtimes.com

Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում Սերժ Սարգսյանի անունով բացված էջը նախագահականի պահանջով ժամեր առաջ փակվել է: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Պարոն Հակոբյան, երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում Սերժ Սարգսյանի անունով բացված էջն այսօր փակվել է: Արդյո՞ք դա նրա պաշտոնական էջն էր, եթե այո, ապա՝ ինչո՞ւ է փակվել:

– Նախագահի անունով բացված էջը կեղծ է, մեր կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որոնց արդյունքում նշված կեղծ էջն արդեն իսկ հեռացվել է սոցիալական ցանցից:

Ձեռնարկված միջոցներն օրինականության շրջանակո՞ւմ են եղել:

– Բնականաբար, ֆեյսբուքի գրասենյակի հետ կապվել ենք: Հայտնել են, որ նշված էջը կեղծ է, որից հետո ֆեյսբուքից սահմանված կարգով էջը հեռացվել է:

Առաջիկայում Սերժ Սարգսյանը չի՞ ունենա պաշտոնական էջ սոցիալական ցանցում:

– Հնարավոր չեմ համարում, որովհետեւ այս տարիների ընթացքում դրա կարիքը չի եղել: Առաջիկայում էլ, ինձ թվում է, որ նման բան չի նախատեսվում:

Նշենք, որ «Սերժ Սարգսյան» անունը կրող ֆեյսբուքյան էջի գործարկումից հետո օգտատերերի ճնշող մեծամասնությունը սկսեցին այդ էջում տեղադրված նկարների տակ տարաբնույթ մեկնաբանություններ թողնել՝ ընդհուպ հայհոյանքներ:



Նման նյութեր