Վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինական զորքերը շուրջ 30 անգամ հրետակոծել են Զապորոժեի ԱԷԿ-ի տարածքը, որից 17-ը՝ ուղիղ էներգետիկ կայանի ուղղությամբ:
Այդ մասին «Ռոսսիա 24» հեռուստաալիքի եթերում պատմել է մարզային վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին:
«Վերջին մեկ օրվա ընթացքում 29 հարված է հասցվել, մենք ամեն ինչ արձանագրում ենք»,- նշել է պաշտոնյան: