«Դու կաս ու լինելու ես միշտ»․ հայտնիների շնորհավորանքները՝ նվիրված Հայկոյի տարեդարձին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դու կաս ու լինելու ես միշտ»․ հայտնիների շնորհավորանքները՝ նվիրված Հայկոյի տարեդարձին

Այսօր երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ Հայկոյի ծննդյան օրն է։ Նա կդառնար 49 տարեկան։

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները հրապարակումներ են արել՝ շնորհավորելով արտիստի տարեդարձը։

«Շնորհակալ եմ, որ ծնվել ես … Որ ես ունեմ քեզ պես ընկեր, ախպեր`ումից սովորել եմ շատ բան եւ շարունակում եմ սովորել: Շնորհակալ եմ նաեւ, որ ունենք քեզ պես արտիստ, երաժիշտ եւ այն երաժշտության համար, որ նվիրել ես մեզ։ Դու կաս ու լինելու ես միշտ։ Շնորհավոր Ծնունդդ, ախպերս», – «Ինստագրամ»-ում տեղադրված հոլովակը մակագրել է Էրիկ Կարապետյանը։

«Քեզ հետ սերը պակասեց… Շնորհավոր երկնային ծնունդդ…»,- գրել է Գայանե Ասլամազյանը։

«Այնտեղ` վերեւում, բայց հավերժ այստեղ… Ծնունդդ շնորհավոր, Հայկո», – գրել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը։

«Լինում են դեպքեր, երբ անկարող ես հավատալ։ Շնորհավոր ծնունդդ, մարդ-տաղանդ։ Երանի աշխարհում սիրեն ու գնահատեն մարդուն աշխարհիկ կյանքում, քանզի երկնային կյանքում մարդուն արժեւորելը մի տեսակ «նորաձեւ» է դարձել», – նշել է սցենարիստ Դիանա Գրիգորյանը։