Իլոն Մասկի նախկին ընկերուհին վաճառում է նրա ուսանողական լուսանկարները՝ որդու քոլեջի ծախսերը վճարելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկի նախկին ընկերուհին վաճառում է նրա ուսանողական լուսանկարները՝ որդու քոլեջի ծախսերը վճարելու համար

Միլիարդատեր Իլոն Մասկի նախկին ընկերուհիներից մեկը՝ Ջենիֆեր Գվինը, RR Auction առցանց աճուրդում տեղադրել է նրա ուսանողական տարիների լուսանկարները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Գվինը հանդիպել է Մասկի հետ, երբ նրանք երկուսն էլ Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներ էին 90-ականների սկզբին: Լուսանկարի տիրոջ խոսքով՝ ինքը որոշել է բաժանվել հազվագյուտ նկարներից՝ որդու քոլեջի համար գումար վաստակելու համար։ Յուրաքանչյուր լուսանկարը վաճառվում է $100-ից սկսած։

Մասկի նախկին ընկերուհին նրա հետ հարաբերությունները բնութագրում է որպես «գեղեցիկ»՝ չնայած խոստովանում է, որ նա չէր սիրում բացահայտ արտահայտել իր սերը։ Ըստ Գվինի` բաժանումը «կոտրեց իր սիրտը», և այդ ժամանակվանից նրանք չեն խոսել:

«Ես համաձայն չեմ այն ​​ամենի հետ, ինչ նա հիմա ասում է: Ինձ սխալ չհասկանաք, նա շատ խելացի է… Բայց կարծում եմ, որ նրան պակասում է սերը կամ ինչ-որ խոստովանություն»,- ասել է Գվինը Daily Mail-ին տված հարցազրույցում։