Իսպանացի դերասանուհի և մոդել Պենելոպե Կրուսը լատեքսային բոդիով կեցվածք է ընդունել Vogue España-ի շապիկի համար։ Համապատասխան նկարները հայտնվել են սոցցանցերում։
48-ամյա Պենելոպե Կրուսը դարձել է Vogue ամսագրի իսպանական տարբերակի սեպտեմբերյան համարի հերոսուհին։ Հրապարակման շապիկին դերասանուհին հայտնվել է ճապոնական Atsuko Kudo ապրանքանիշի լատեքսային բոդիով, կարդիգանով և Chanel-ի զարդերով։
«Դիվա», «Շատ գեղեցիկ եք», «Հրաշալի կադր»,- մեկնաբանություններում գրել են Պենելոպե Կրուսի երկրպագուները։
Պենելոպե Կրուսն ամուսնացած է դերասան Խավիեր Բարդեմի հետ։ Դերասաններն ամուսնացել են 2010 թվականի հուլիսին։ 2011 թվականին ծնվել է նրանց որդին՝ Լեոնարդոն, իսկ 2013 թվականին՝ դուստրը՝ Լունան։