Բիգ Բեն աշտարակի վրայի ժամացույցը կանգ է առել
Advertisement 1000 x 90

Բիգ Բեն աշտարակի վրայի ժամացույցը կանգ է առել

Բրիտանական խորհրդարանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Լոնդոնի Բիգ Բեն աշտարակի վրայի ժամացույցը կանգնեցրել են տեխնիկական պատճառներով։

«Այսօր դուք կարող էիք նկատել, որ Եղիսաբեթի աշտարակի ժամացույցը սխալ ժամանակ է ցույց տալիս։ Այն ստիպված են եղել կանգնեցնել եւ կրկին աշխատեցնել՝ ժամացույցի որոշ կարեւոր մասեր տեղադրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մոտ ժամանակներս ժամացույցը կսկսի նորմալ աշխատել։

2017 թվականին Բիգ Բեն զանգերով Եղիսաբեթի աշտարակում վերանորոգման աշխատանքներ են սկսվել: Վերականգնումը որոշել են իրականացնել ժամացույցի ստուգումից հետո. պարզվել է, որ ճոճանակը, մեխանիզմը եւ աշտարակն ինքը վերանորոգման կարիք ունեն։

96 մետր բարձրությամբ աշտարակը կառուցվել է անգլիացի ճարտարապետ Օգաստես Պյուջինի նախագծով՝ 1858 թվականին։ Այն վիկտորիանական դարաշրջանի հուշարձան է եւ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ 2012 թվականին աշտարակը կոչվել է Եղիսաբեթ II-ի անունով՝ ի պատիվ նրա գահակալության 60-ամյակի։

 



Նման նյութեր