Զբոսաշրջիկը պատահաբար 55 հազար դոլար է ծախսել մեկ շիշ գարեջրի վրա
Advertisement 1000 x 90

Զբոսաշրջիկը պատահաբար 55 հազար դոլար է ծախսել մեկ շիշ գարեջրի վրա

Անգլիայում զբոսաշրջիկը պատահաբար 55.000 դոլար է ծախսել գարեջրի մեկ շշի վրա, գրում է Daily Star-ը։ Այդուհանդերձ, գումարը վերադարձվել է տղամարդուն, սակայն նա ստիպված է եղել սպասել մի քանի օր։

Ավստրալիայից ժամանած Փիթեր Լալորի խոսքով՝ ինքը Մանչեսթերում գտնվող փաբ է այցելել՝ այնտեղ պատվիրելով մի շիշ գարեջուր։ Երբ հաշիվը բերվել է տղամարդուն, նա չի նայել չեկի գումարը և իր պատվերի համար վճարել է քարտով։ Սակայն երբ զբոսաշրջիկը հեռախոսով ծանուցում է ստացել, որ ինքը հենց նոր ծախսել է 55000 դոլար, հասկացել է, որ դա ինչ-որ սխալ է։

«Սա պատմության մեջ ամենաթանկ գարեջուրն էր», – մեկնաբանել է Փիթերը:

Պարզվել է, որ մատուցողը սխալ է մուտքագրել գումարը վճարման տերմինալ՝ ավելացնելով մի քանի հավելյալ զրո։ Հաստատության մենեջերն օգնել է կարգավորել իրավիճակը, սակայն տղամարդը ստիպված է եղել մի քանի օր սպասել, մինչև գումարը վերադարձվի իր քարտին։

«Եվ իմ ֆինանսների մեջ այս ամբողջ ընթացքում հսկայական փոս կար», – դժգոհել է զբոսաշրջիկը:

Հաստատությունը ներողություն է խնդրել Փիթերից և հրավիրել նրան նորից այցելել իրենց։

 



Նման նյութեր